Իսրայելը հայտարարել է պահեստազորի զորահավաքի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը անվտանգության իրավիճակը գնահատելուց հետո հաստատել է ևս 9000 պահեստազորայինների մոբիլիզացում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գերծակալությունը՝ հղում անելով Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն անվտանգության իրավիճակը գնահատելուց հետո շտապ հիմունքներով հավաքագրել է ևս 9000 պահեստազոր՝ գործառնական կարիքներին համապատասխան»,- ասաց ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հայտնել էր, որ Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի