Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկու օրում 130 թեկնածու է գրանցվել
Իրանի ընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկրորդ օրը 63 թեկնածու է գրանցվել: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկրորդ օրվա ավարտին, Իրանի ընտրական շտաբի խոսնակ՝ Սեյեդ Էսմայիլ Մուսավին ասել է.«Թեկնածուների գրանցման առաջին երկու օրերի ընթացքում գրանցվել են 130 թեկնածուներ»:
Երեկ երկրի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին և իրավապահական ու անվտանգության հարցերով ՆԳ փոխնախարար Հոսեյն Զոլֆաղարին այցելել են ընտրական շտաբ՝ թեկնածուների գրանցման գործընթացին հետևելու համար:
Ընտրությունների բոլոր փուլերում անվտանգության անհրաժեշտ միջոցառումների կիրառման մասին տեղեկացնելով, ՆԳ փոխնախարար Զոլֆաղարին ասել է.«Քվեարկության փուլում, ընտրատեղամասերի ավելացման պատճառով, ընդամենը 250,000 ուժ են վերահսկելու ընտրությունները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա