ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ՛,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- «Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
- «Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
- Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է ձայնագրությունը
- Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձնումը հաջող անցավ. Politik.am
- Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Ամպագոռգոռ հայտարարություններ անողները հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ. Մենուա Հովսեփյան
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
- Ջորջ Տաբակյան. Սյունիքում երեկ կորցրել ենք երեք անգամ ավելի շատ տարածք, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- «Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»
- Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան