Թուրքիայի ՊՆ. Երկրում գտնվող Ս-400-ը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում
Թուրքիայում տեղակայված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը (SAM) ոչ մեկի համար վտանգ չեն ներկայացնում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Բոլորը պետք է իմանան, որ մեր միակ մտահոգությունը մեր երկրի օդային անվտանգության ապահովումն էր: Քանի որ Ս-400-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, այն կարող է օգտագործվել միայն հրթիռը կամ օդային հարձակումը տապալելու համար: Այս համակարգերը բնույթով հարձակողական չեն», - ասել է նա:
Թուրք պաշտոնյան նշել է, որ «այդ համակարգերը որևէ մեկի համար ռիսկ, սպառնալիք կամ վտանգ չեն ներկայացնում»։
Հարակից հրապարակումներ`
- С-400-ները գնվել են, և այժմ հարցը փակված է․ Չավուշօղլու
- «Ս-400»-ների պատճառով ԱՄՆ պատժամիջոցները հարձակում են Թուրքիայի ինքնիշխանության դեմ. Էրդողան
- Թուրքիան գործարկել է «Ս-400»-ի որոշակի համակարգեր
- Անկարան «Ս-400»- ի ևս մեկ խմբաքանակ է ցանկանում ձեռք բերել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա