Սուրբ Էջմիածնի գանձերը համալրվել են
Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ազնիվ բարերար Տիար Վահե Գաբրաշը (Շվեյցարիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Հայրապետին ընծայաբերել է պատմամշակութային մի ստեղծագործություն, որը տարիներ առաջ գնել էր աճուրդներից մեկի ժամանակ՝ կորստից փրկելով ազգային ժառանգության մասունքը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների տնօրինությունը:
Հայոց Հայրապետի օրհնությամբ 1727 թ. ստեղծված նրբակերտ, գեղեցիկ փոքրիկ խաչը կցուցադրվի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները