«Տոկիոյի օլիմպիական խաղերը կմիավորեն աշխարհը»
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) « Տոկիո -2020» կազմկոմիտեի հետ հարցում է անցկացնում գալիք խաղերի կայացման վերաբերյալ, սակայն դրա արդյունքները առայժմ չեն հրապարակվել:
Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, ճապոնական լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են երկրի բնակիչների շրջանում թեմայի վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները: Քաղաքացիների մեծ մասը կողմ է օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելուն կամ հետաձգելուն:
Այս առթիվ ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն « մամուլի ասուլիսում հետևյալն է ասե. «Ես տեղյակ չեմ թե ինչպես է կատարվել հաշվարկը: Ուստի չեմ կարող ասել, վստահո՞ւմ եմ նրանց, թե՝ ոչ: Մենք իրականացնում ենք մեր հետազոտությունը և հաշվի ենք առնում հասարակության կարծիքը ու հավատում, որ այս փուլում խաղերը կարող են տեղի ունենալ:
Ամեն ինչ արվում է, որ ճապոնացիները հպարտանան խաղերով: ՄՕԿ-ը կօգնի հնարավորինս շատ մարզիկներ պատվաստելու գործում: Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակալի իրադարձություն կլինեն, քանզի միջոցառումը կմիավորի աշխարհը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները