
Ֆրենք Փալոն․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար
Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան` միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։
Կոնգրեսականը նշում է, որ ԱՄՆ-ը պետք է դատապարտի այս հարձակումը։
«ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,-գրել է կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆ․ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի հատումը ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի կորուստների
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը