ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18.00-ին արտահերթ նիստ կգումարի։
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում մեկ հարց է՝ սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ։
Նշենք, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումներին:
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը
- Պեսկով. Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված
- Թշնամին 1-2 կմ առաջ է եկել, հիմա բանակցություններ են ընթանում. Գեղամասարի համայնքապետ
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից