Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ
Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:
Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
- Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
- Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել են Լավրովն ու Բայրամովը
- ՀՀ սահմանին տիրող իրավիճակի մասին Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
- Ինչպե՞ս է հաջողվել ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել ՀՀ տարածք․ Տիգրան Աբրահամյան
- Դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին
- Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է