«Տղա կանչելու» նուրբ արվեստը. Արշավիր Ղարամյան
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է.
«ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և այն զավթելու կապակցությամբ։
Հարգելիներս, երևի բոլորիս կյանքում եղել են դեպքեր՝ կռիվներ կամ վիճաբանություններ, որոնց ժամանակ «տղա են կանչել»...
Հիշում եք, չէ՞, որ կանչվող տղան համակողմանի գցում-բռնում էր (ճիշտն ու սխալը, թույլ և ուժեղ կողմերը, իրա «քյարը» (օգուտը) և էլի բաներ) ու նոր միայն որոշում՝ գնա՞ թասիբին կանգնի, թէ՝ չէ, հատկապես որ կանչող կողմը սկանդալային, ստախոս, գլուխգովան, մեծաբերան ու «մուտիլովշչիկ» էր լինում։
Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան