Բելլա Քոչարյան. Բելոչկան ինձ համար վերածնված Շիրակի մարզի խորհրդանիշն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և պատմել.
«Տարիներ առաջ Ախուրյանում ծնված փոքրիկ աղջկան բժիշկներն ապրելու հույս չէին տալիս։ Առողջական խնդիրը՝ բնածին արատը, վերացնելու հույսը շատ փոքր էր։
Բարեբախտաբար, այդ օրը Գյումրի էի այցելել և եղա նաև Ախուրյանում։ Փոքրիկի` Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխումը կարողացանք արագ կազմակերպել, որտեղ էլ նրան վիրահատեց անվանի Նիկոլայ Դալլաքյանը։
Ծնողները փոքրիկին Բելլա անվանակոչեցին։ Իսկ մենք դարձանք լավ բարեկամներ, հանդիպում ենք պարբերաբար, քննարկում Բելոչկայի ապագա ծրագրերը։ Նա ինձ համար վերածնված Շիրակի մարզի խորհրդանիշն է։
Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության։ Ուրախ եմ, որ նա գեղեցիկ, կյանքով լի օրիորդ է դարձել»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի օրագիր․ Բելլա Քոչարյան
- Բելլա Քոչարյան. Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր
- Բելլա Քոչարյան. Այս պահին Արցախում եմ՝Ստեփանակերտի մեր տանը
- Բելլա Քոչարյան. Որոշեցի պատերազմի ժամանակ վերապրածս ներկայացնել ձեզ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են