Դատավոր Ազարյանի որդու վարած մեքենան տարել են տուգանային հրապարակ
Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Երեկ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ԲՄՎ ավտոմեքենան:
Որևէ խախտում չի եղել, փաստաթղթերը նորմալ, վարորդը սթափ: Որևէ արձանագրություն չի կազմվել, ասել են, որ իրենց ղեկավարի բանավոր հրահանգն են կատարում, այսինքն՝ դատավորի մեքենան են տանում:
Դիմել եմ ՄԻՊ գրասենյակ:
Հ.Գ. Նման դիշովկա իշխանություն ո՞վ էր տեսել»։
Հարակից հրապարակումներ`
- Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ. Աթանեսյանը՝ գլխավոր դատախազին
- Եթե սրանք ստանան 30-40 տոկոս ձայն, խելացի, ազգասեր զանգվածը պարզապես գնալու է այստեղից. Աթանեսյան
- Տիգրան Աթանեսյան. Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը
- Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին