«Ժողովուրդ». Իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը» պարզելու նպատակով:
Միևնույն ժամանակ, դատախազների և քննիչների խոցելիության ստուգում նույնպես չի նախատեսվում, քանի որ դա նույնպես կարող է անհարկի ձգձգել գործընթացը: Ընդ որում, օրենքը չի տարածվելու այն ուժի մեջ մտնելուց հետո թափուր պաշտոններում ընտրվող կամ նշանակվող հիշյալ պաշտոնյաների վրա: Վեթինգն ավարտվում է հետևյալ երկու որոշումներից մեկի կայացմամբ՝ 1. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն, 2. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն:
Վեթինգի անցկացման համար անձից պետք է պահանջվի շատ տեղեկատվություն, ընդ որում՝ նրա, նրա հարազատների կողմից վերջին 15 տարում կատարված գործարքների մասին, որ իրապես խոցելի դատավորները իրենք հրաժարվեն նման դիմում ներկայացնելուց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում