Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում ՀԱՊԿ-ին դիմելու մասին
«Yerkirmedia.am»-ը գրում է.
«Մայիսի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ, ուշ երեկոյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:
Երկու կողմի պաշտոնական հարղորդագրությունների մեջ խիստ կարևոր տարբերություններ կան, ինչպես նախորդ հեռախոսազրույցների դեպքում է եղել: Այս անգամ այդ տարբերությունները խիստ առանցքային են.
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում Փաշինյանի կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու մասին: Այնտեղ նշված է, որ «Նիկոլ Փաշինյանը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով»:
Իսկ հայկական կողմի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ փաշինյանը Պուտինին տեղեկացրել է «որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար»: Այսինքն, ՀՀ-ն դեռևս պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին:
Ռուսական կողմի հաղորդագրության մեջ չի նշված Փաշինյանի տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած նաև այն ձևակերպումը, թե «զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:»:
Համեմատելով երկու կողմերի հաղորդագրությունների տեքստերը՝ կարող ենք, նշել, որ նախ ռուսական կողմը նշում է, որ զրույցում բարձրացվել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, այնուհետև հաջորդում է ռուսական կողմի ընդգծված վերաբերմունքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան