ՄԱԿ. Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքը հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով
ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, նշելով, որ դա հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով:
Այս մասին Դյուջարիկն ասել է մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՄԱԿ-ի խմբերի հումանիտար, ականազերծում, գործունեության վերաբերյալ նորությունների հետ կապված հարցին։
«Այո: Կարծում եմ, որ կուզեինք տեսնել (նորություններ- խմբ․): Ներեցեք ինձ, կցանկանայինք անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես խնդրում ենք աշխարհի այլ մասերում: Մինչ օրս դա հնարավոր չի եղել, քանի որ մենք Ադրբեջանի իշխանություններից անհրաժեշտ թույլտվություն չենք ստացել: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ շուտով այս հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուջարիկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան