Ինչպիսի տեսք կունենա Ջավախքում Աբուլի պատմական հուշարձանը՝ վերակառուցումից հետո
Վերջերս Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական կենտրոնի աշխատակից Գոդերձի Նարիմանաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Աբուլի մեգալիթյան համալիրի վերակառուցման լուսանկարը: Այս մասին գրում է nor.ge կայքը՝ ներայացնելով լուսանկարը։
Ջավախքում Աբուլ մեգալիթյան ամրոցը առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում ընդգրկվելու համար: Զուգահեռաբար ընթանում են հնագիտական աշխատանքներ:
Աբուլի ամրոցը, բրոնզի դարի մեգալիթյան կառույց է գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Բերդն ընդգրկված է Վրաստանի ազգային նշանակության մշակութային անշարժ հուշարձանների ցանկի մեջ:
Աբուլի բերդը կիկլոպյան ամրոց է՝ կառուցված այսպես կոչված «չոր շարվածքի» տեխնիկայով, այսինքն հսկայական քարերը պարզապես շարվել են իրար վրա, առանց որևէ կապող շինարարական շաղախի։ Այն գտնվում է Փոքր Աբուլ լեռնագագաթի հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2670 մ բարձրության վրա, Փարվանա լճից հարավ-արևելք:
Աբուլի բերդը ճարտարապետական նմանություն ունի Փարվանա լճից հյուսիս-արևմուտք գտնվող Շաորի բերդի հետ։ Այն հսկայական և բավականին բարդ կառույց է, կառուցված 3-5 մետրանոց հրաբխային բազալտից և որի կառուցման համար չի գործածվել շինարարական շաղախ կամ որևէ խյուս։ Բերդը կազմված է կենտրոնական ամրակայանի տարածքից, որի մեջ ընդգրկված է նաև միջնաբերդը։
Բերդի կենտրոնական տարածք հնարավոր է մտնել ամրոցի հարավային և արևելյան կողմերում գտնվող մուտքերից։ Միջնաբերդի արևելյան հատվածում գտնվում են բնակելի շինություններն ու տարբեր ձևի ու չափսերի թաքստոցները, որոնք հաճախ կառուցված են երկու կամ երեք մակարդակներով կամ հարկաբաժիններով:
Աբուլի բերդում, ինչպես նաև Շաորի բերդում երբեք հնագիտական պեղումներ չեն իրականացվել, ինչը դժվարեցնում է որոշել կառուցման կոնկրետ ժամանակաշրջանը և որևէ կոնկրետ մշակույթի այն վերագրելը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները