Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին
Տոկիոյի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում, քաշային յուրաքանչյուր կարգում, տատամի կելնի 26 մարզիկ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Կազանի վարկանիշային ստուգատեսում մեկ շաբաթ առաջ վաստակած 260 միավորի շնորհիվ մեր Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / 36-րդ տեղից բարձրացավ 32-րդը: Սա հնարավորություն տվեց , որ նա ստանա աշխարհամասային / Եվրոպայի / արտոնագիր, ասել է թե՝ բավականին մեծացել է հայ մարզիկի հնարավորությունը առաջիկա ամառային խաղերին մասնակցելու համար:
Վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկը կտրվի Բուդապեշտում: Այնտեղ հունիսի 6-13 –ը տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Ֆերդինանդը: Նա մայիսի 20-ին, ՀՀ հավաքականի կազմում, ուսումնամարզական հավաքի կմեկնի Վլադիկավկազ, որտեղից հունիսի 3-ին գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ կուղևորվի Հունգարիայի մայրաքաղաք:
Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները