Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 161 միլիոնը
Մայիսի 14-ի տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 161,185,204 դեպք: Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Համաճարակի սկզբից վարակի պատճառով մահացել է 3, 344, 737 մարդ: Վարակվածների թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Այսպիսով, ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19- ի 32, 852, 998 դեպք, որից 584, 487-ը՝ մահվան ելքով։
Հնդկաստանում գրանցվել է վարակի 24,046,809 դեպք և 262,317 մահ, Բրազիլիայում ՝ համապատասխանաբար 15,433,989 և 430,417:
Մայիսի 14-ի տվյալներով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով:
Հարակից հրապարակումներ`
- 14.05.2021. Կորոնավիրուսի 230 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- Երևանում կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում