Մայքլ Չոնգ․ Թրյուդոյի կառավարությունը պետք է հանդես գա Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Մայքլ Չոնգն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժմանը։
Չոնգը թվիթերում գրել է, որ մտահոգված է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սահմանն անցնելու մասին հաղորդագրություններով:
«Տալով զենքի արտահանման թույլտվություն, որը խախտեց Լեռնային Ղարաբաղի պատերազմում ուժերի հավասարակշռությունը, Թրյուդոյի կառավարությունը պետք է հանդես գա Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ»,- գրել է Մայքլ Չոնգը:
Հիշեցնենք, մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը։ Նախօրեին ԱԽ հրավիրված նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան