Երևանում կանցկացվի արգենտինական ֆիլմերի IV փառատոնը
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կանցկացվի Արգենտինական ֆիլմերի IV փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանության կողմից:
Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փառատոնի բացումը տեղի կունենա այսօր` ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոնում, որին հրավիրված են ՀՀ պետական կառույցներից ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների հինգ ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ` բնօրինակ լեզվով և անգլերեն ենթագրերով:
Բացի այդ, հաշվի առնելով նախորդ փառատոնների ժամանակ տեղի հանրության կողմից ցուցաբերված հետաքրքությունը` այս անգամ երեք ֆիլմեր կցուցադրվեն հայերեն ենթագրերով:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է և անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում