ԱՄՆ պետդեպ ադրբեջանական զեկույցը առկա «իրավիճակի» մասին
Ադրբեջանը, արդեն քանի օր է խախտել է ՀՀ պետական սահմանը, և դիրքավորվել Սյունիքի մարզում ու Գեղարքունիքում։ Սահման հատած ադրբեջանցի դիվերսանտները 250 հոգի են։Այնինչ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնել է, թե իրենք «հավատարիմ են տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ»:
Ըստ Տասս-ի Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մտքեր փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ:Ջեյհուն Բայրամովը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»։
Սա Ադրբեջանի կողմից հերթական լկտի ու ագրեսիվ քայլն է ՀՀ դեմ, որ հերթական անգամ ներկայացվում է այլ՝ անտրամաբանական բառապաշարով։ Ինչ է նշանակում հատել ուրիշ երկրի պետական սահմանը ու «բանակցել»։
Հայ հասարակությունը պատասխաններ ու քայլեր է սպասում ներկա իշխանությունից, որը իր լեզվապաշարով այնքան էլ ետ չի մնում ադրբեջանցի իրենց գործընկերներից՝ որակելով պետական սահմանի հատումը «սադրանք»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը
- Պեսկով. Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից