Արա Այվազյանը Ստանիսլավ Զասին տեղեկացրել է Փաշինյանի անունից Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ խորհրդի անդամներին ուղարկված նամակների մասին
Մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:
Մտքեր են փոխանակել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան