Կայացել է Վաղարշակ Հարությունյանի և Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը
Մայիսի 14-ին կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնույան հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։
Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը, միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները, նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը։ ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Վաղարշակ Հարությունյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 13-ի երեկոյան, որի ավարտից հետո ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշակ Հարությունյան. Թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական բանակի վերահսկողության տակ
- Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը
- Արա Այվազյանը Ստանիսլավ Զասին տեղեկացրել է Փաշինյանի անունից Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ խորհրդի անդամներին ուղարկված նամակների մասին
- Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք. Մարուքյան
- Հայաստանը պաշտոնապես դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին. «ՏԱՍՍ»
- Սա շփման գծի բնական կյանքն է.Վաղարշակ Հարությունյանը՝ ադրբեջանցիների կողմից հայ հովվի ծեծի մասին