Վալերի Բուայե․ Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
Օգտվելով Մերձավոր Արևելքում վերսկսված լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցի զինվոր ներխուժել է Սև լճի շրջան՝ ՀՀ հարավային Սյունիքի մարզի Վերիշեն և Իշխանասար գյուղերի մոտակայքում: Այս մասին գրել է ֆրանսիացի պատգամվոր Վալերի Բուայեն։
«Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից պատվիրված այս նոր ագրեսիան տեղի է ունենում Արցախի Հանրապետության դեմ պատերազմը սկսվելուց վեց ամիս չանցած և, անհրաժեշտության դեպքում, ցույց է տալիս Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները»,- գրում է Բուայեն:
Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ հանդիպելով այս նոր ագրեսիային՝ Մինսկի խմբի համանախագահ և ԵԱՀԿ անդամ Ֆրանսիան պետք է դուրս գա իր չեզոքության արհեստական քաղաքականությունից, դատապարտի ադրբեջանական ագրեսիան, պատժամիջոցների ենթարկի Բաքվի ռեժիմին, որն ապակայունացնում է Հարավային Կովկասը, և հնարավորինս շուտ իր օգնությունը հասցնի ռուսական ուժերին` թույլ տալու հայերին և արցախցիներին՝ խաղաղ ապրել իրենց երկրներում:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է․Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան