«Ռազմինֆո». Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ
«Ռազմինֆո»-ն տեղորոշել է համացանցում հրապարակված տեսանյութը և գրել.
«Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։
Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։
Ինչպես արդեն նշեցինք, տեսանկարահանումը կատարվել է Վերին Շորժայից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում՝ լեռան լանջին։
Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի և ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երևում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում և ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա
- Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ է գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է
- Սատարում եմ ԳՇ պետին և շտաբի ողջ սպայական կազմին. Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց