Թշնամին 1-2 կմ առաջ է եկել, հիմա բանակցություններ են ընթանում. Գեղամասարի համայնքապետ
«Գեղարքունիքի մարզում այս պահին իրավիճակը լարված չէ, կրակոցներ չկան, հակառակորդը առաջ չի եկել, այն է, ինչ արձանագրվել էր մայիսի 12-ին»,- այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 12-ին ադրբեջանցիները Գեղամասարի հատվածում խախտել էին պետական սահմանը, և սարերի ազատ տարածքներում մոտ 1-2 կմ առաջ եկել՝ Նորաբակ և Կութ համայնքների տարածքում։
Այնուամենայնիվ, համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ հակառակորդն ինչպես եկել է, այդպես էլ հետ կգնա։
«Այս պահին բանակցություններ են գնում։ Հույս ունենք, որ բանակցություններով ամեն բան կավարտվի»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը՝ Գեղարքունիքից ահազանգեր կան, որ հակառակորդը մայիսի 13 լույս 14-ի գիշերը առաջխաղացում է ունեցել, Հակոբ Ավետյանն արձագանքեց՝ վերահաստատելով իր խոսքը, որ մայիսի 12-ին կանգնած դիրքերից թշնամին առաջ չի եկել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ
- Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ. համայնքի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին