Հայաստանը պաշտոնապես դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին. «ՏԱՍՍ»
Մինչ օրս հայկական կողմը պաշտոնական դիմումներ չի ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն ՝ կապված Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Մինչ օրս ոչ մի պաշտոնական դիմում, ոչ մի փաստաթուղթ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայկական կողմից չի ստացվել»,- ասել է նա։
Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ը աշխատանքային կապի մեջ է հայ պաշտոնյաների հետ:
«Մասնավորապես, այսօր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացումը»,- ասել է ՀԱՊԿ խոսնակը:
Մայիսի 13-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան