Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
«Ադրբեջանի նպատակը ՀՀ-ում ռազմական բախում հրահրելն է։ Սա լոկալ ակցիա չէ մի բլուրի համար և սա հիմնավորող փաստարկներ կան»,- ԱԺ արտահերթ նստաշրջանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց՝ Ադրբեջանի ներկայացրած քարտեզները կեղծ են։
«Ադրբեջանի պնդումները ոչ մի հիմք չունեն, իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում»,- ասաց Փաշինյանն ու շարունակեց,-«Եթե խնդիրը լիներ մի տեղանքի, մի բլուրի վերաբերյալ ՊՆ-ն զեկուցել է, որ որևէ խնդիր չկար և ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի էր արագ լուծել տեղային առումով հարցը։ Բայց քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ գործ ունենք ծավալուն բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»։
Նրա խոսքով ՝ գործի են դրվել ՀԱ պայմանագրի 2-րդ հոդվածը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նակակով դիմել են ՀԱՊԿ խորհրդի նախագահողին․«Տաջիկստանի նախագահին և ընթացակարգի առաջին գործողությունը նամակով նրան դիմելն է, որից հետո պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, ձևավորվեն համատեղ գործողությունների առաջարկ»։
Փաշինյանը նաև անդրադարձավ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին և պարզաբանեց, թե ինչու ռազմական օգնություն չի խնդրել ՌԴ նախագահից․
«Մեր դիրքորոշումները եղել են նույնական։ ՌԴ նախագահը ևս նշել է, որ ադրբեջանական ԶՈՒ-երը պետք է վերադառնան սահմանից անդին։Կա ավելի կաևոր բան՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է կատարեն այդ գործողությունը ՝ հեռանան Հայաստանի տարածքից։ Սակայն պայմանավորվածությունը կատարվել է մասամբ»։
Նա նաև հայտեց,որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան