Պեսկով. Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի օգնության թեման: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն հայտնեց սահմանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այդ անհանգստությունը կիսվել է նախագահ Պուտինի հետ։ Եվ Նախագահ Պուտինը շեշտել է [Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի] եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին դրույթը, որում խոսվում է հրադադարի ռեժիմի անհրաժեշտության մասին», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինն ու Փաշինյանը քննարկե՞լ են ռազմական համագործակցության ընդլայնումը:
Նշենք, որ մայիսի 13-ի ուշ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի ու Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սխալ և անխոհեմ է որակել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը
- Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
- ԱՄՆ պետդեպատամենտ. Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան