ԱԺ-ն հայտարարում է ՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով
Բոլորիս համար կարևոր է հասկանալ ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Կարծում եմ այն ինչ կատարվում է անընդունելի է և ստեղծվել է աննորմալ իրավիճակ։ Դրա հետ մեկտեղ պետք է անմիջապես տեղեկություն ստանալ պատասխանատու գերատեսչություններից, որոնք այս կամ այն կերպ կապված են Սյունիքում տիրող իրավիճակի հետ»,-ասաց Աբովյանն ու ընթերցեց ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, առկա խնդիրներին, սահմանների պաշտպանության և անվտանգությանն ուղղված հարցերին։
«ԱԺ արձնագրում է, որ Սյունիքի մարզի Սև լիճ տարածքում ադրբեջանական զինուժը սահմանների ճշգրտման և որոշակի աշխատանքներ կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով դեպի Վերինշեն բնակավայր։ Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ ՀՀ անվտանգության խորհրդի մայիսի 13-ի նիստում արձնագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ -ի համար։ Դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը»,- ընթերցեց պատգամավորը շարունակելով․
«Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքները , ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով և ՀՀ սահմանդրությամբ, օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ։ ԱԺ-ն հայտարարում է ՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով»։
ԱԺ-ն նաև կոչ արեց միջազգային հանրությանը՝ դատապարտել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան