Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան
«Իշխանություն չկա: Եթե անտերություն է, ֆիդայական կռիվ է, բայց զենք տվող էլ չկա, գնանք մեր հարցերը լուծենք, բայց այս պետությունը կոնկրետ խանգարում է: Կոնկրետ ծրագիր է իրականացվում, կոնկրետ Նիկոլը հողեր է վաճառում: Ես այդպես եմ տեսնում»,- ասուլիսում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա նշեց, որ այստեղ պայմանավորվածություն է տեսնում: Ա. Զաքարյանն ընդգծեց՝ եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին, կասկածող կա՞: Հիշեցրեց՝ երբ ասում էին Սիսիանում հողեր են տալու, իրենց ասում էին՝ ինչ պրովակացիաներ եք անում:
Ըստ նրա, այստեղ ընդդիմությունն էլ անելիք ունի:
«Ինչո՞ւ ընդդիմությունը փողոցում չի: Արդեն հարմարվե՞լ են հունիսի 20-ի հետ, հա՞: Ամիս 20-ին հաղթելու է Նիկոլը, եթե սենց ձեզ պահեք»,- ասաց Ա. Զաքարյանը:
Նա նշեց, որ եթե թշնամու զինվորները խախտել են սահմանն ու մտել մեր երկրի տարածք, իրենք արդեն գերիներ են:
«Վերցրեք նրանց, փոխեք մեր գերիների հետ: Եթե մեր զինվորականներին թուլ տան, կանեն: Առաջ որ սահմանն անցնում էին, ի՞նչ էինք անում: Հենց խրամատից տալիս էին, գլուխները պայթեցնում: Հիմա ման գալով եկել են ու սահմանն անցել են»,- զայրացած ասաց ռեժիսորը:
Ըստ նրա ամոթ է, 200 ադրբեջանցի են եկել ու Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին. «Բռնի, գցի զնդանը կամ 5 րոպե ժամանակ տվեք, չեն գնում, խփեք»:
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին. Վահան Իշխանյան
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- «Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»