Գորիսի փոխքաղաքապետ. Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ « կեղծիք» տարածելու մեջ
Գորիսի քաղաքապետ Իրինա Յոլյանը, որ առաջինն էր ահազանգել Սյունիքում թշնամու զինվորների մուտքի մասին, գրում է.
«Երեկ ահազանգեցի, որ թշնամին 3 կմ հատել է պետական սահմանը և իմ անհանգստությունը հայտնեցի, քանի որ իրավիճակը մտահոգիչ էր։
Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ «կեղծիք» տարածելու մեջ և լուտանքների միջոցով փորձեցին թաքցնել իրավիճակը, բայց երբ արդեն անհնար էր հերքել փաստը, անվտանգության խորհդի նիստ հրավիրվեց ու դիմեցին ՀԱՊԿ ին։
Ինձ համար բոլոր լուտանքները հավասար են զրոյի, երբ գիտեմ, որ գոնե բարձրաձայնելով, այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին։
Իսկ եթե արդյունքում նաև հնարավոր լինի հետ բերել Սև լիճն ու զգոնությունը մեծացնել, կնշանակի, որ այս հարցում իմ պարտքը մասամբ կատարել եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջո՛ւմ ենք լինել անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ. Գորիսի մտավորականություն
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է
- Գորիսի փոխքաղաքապետ. Ժողովուրդ, լսեք սյունեցիների ահազանգը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին