Գևորգ Դանիելյան. Սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ։ Արձանագրված է ագրեսիայի ակնհայտ փաստ։ Իսկ այդպիսի իրավիճակում Սահմանադրությունը զինված ուժերի մասին որոշում ընդունելը վերապահում է Կառավարությանը (155-րդ հոդվածի 1-ին մաս)։
Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ապա այս կառույցը որևէ աղերս չունի վերը նկարագրված իրավիճակի հետ, դրանում այդպիսի հարցերի քննարկումը չի բխում վերջինիս կարգավիճակից։ Հիշյալ 155-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն. «Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը։
Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»։ Այլ կերպ ասած, վերջինիս առաքելությունը ոչ թե ռազմական գործողությունների առնչությամբ որոշումներ կայացնելն է, այլ այնպիսի գլոբալ քաղաքական ուղղությունների սահմանումը, որոնք կանխորոշում են պաշտպանության նախարարի կողմից զինված ուժերի ղեկավարումը, բայց ոչ հրամանատարական գործառույթներ իրականացնելը, քանզի գլխավոր հրամանատարը թե խաղաղ ժամանակներում և թե ռազմական դրության դեպքում մեկն է՝ գլխավոր շտաբի պետը։
Սա չեմ ասում նրա համար, որ առիթն օգտագործենք ու քաղաքական հաշվարկներով հերթական ռազմական դրությունը հայտարարենք՝ մեր զինուժը հաղթանակներ է գրանցել առանց որևէ ռազմական դրության։
Հ.Գ. Առայժմ չանդրադառնամ այն անհեթեթ անլրջություններին, թե անվտանգության գոտի հանդիսացող և Արցախի մաս կազմող պատմական տարածքները թշնամուն զիջելով, կսկսվի խաղաղության դարաշրջանը՝ տեսնում ենք ....»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղևոնդյան. Սահմանային լարումները միգուցե հայկական կողմի խնդրանքով էին
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- Էդգար Էլբակյան. Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայի մարմնավորումն են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին