Էրդողան․Թուրքիան աջակցում է Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես Ադրբեջանին՝ Ղարաբաղում
Թուրքիան անցնում է Երուսաղեմին աջակցության նույն վճռականությամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղում աջակցում էր Ադրբեջանին։ Այս մասին այսօր, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության լծից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Ինչպես մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանի պայքարին` իր հողերը օկուպացիայից ազատելու համար, այսօր նույն զգացողությամբ մենք սկսում ենք գործել ճնշման դեմ Պաղեստինյան քաղաքներում ու Երուսաղեմում: Նույն վճռականությամբ, ինչպես մենք պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը», - հայտարարել է Էրդողանը հեռուստաուղերձում` կապված Կուրբան Բայրամի մեկնարկի հետ:
Նրա խոսքով՝ ինքը Գազայում իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:
«Իսրայելին կանգնեցնելը մարդկային պատվի պարտականություն է: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել: ՄԱԿ-ի մասնակցությունը նախապայման է: Այն, ինչ պետք է արվի, պետք է անհապաղ արվի, հակառակ դեպքում սարսափելի հետևանքներն անխուսափելի են»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը Արևելյան Երուսաղեմում լայնամասշտաբ բախումներ սկսվեցին պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության միջև:
Բռնությունների պատճառ դարձան Երուսաղեմի Շեյխ Ջարրահ թաղամասի իրենց տներից պաղեստինցիներին վտարելու ու դրանք հրեա քաղաքացիներին տալու Իսրայելի դատարանի որոշումները։ Դրան գումարվեց անցած մի քանի շաբաթվա ընթացքում իսրայելական ոստիկանության խիստ հսկողությունը պաղեստինցիների նկատմամբ մահմեդականների համար Ռամադան ամսվա ընթացքում, որն ավարտվեց Մեքքայից և Մեդինայից հետո մուսուլմանների համար ամենասուրբ տեղ համարվող Ա-Աքսա մզկիթում բախումներով՝ արցունքաբեր գազի և նռնակների օգտագործմամբ: Առնվազն 119 պաղեստինցի է սպանվել, շուրջ 600-ը վիրավորվել են Գազայի հատվածում իսրայելական բանակի հարձակումների արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը՝ Պուտինին․ Անհրաժեշտ է պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
- ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կքննարկի Արևելյան Երուսաղեմում իրավիճակը
- 37 պաղեստինցի երեխաներ վիրավորվել և ձերբակալվել են Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին