Էդգար Էլբակյան. Այսօրվա թուլամորթներիվրա մի՛ զարմացեք, հիշե՛ք 19-20-րդ դարերի մի երգ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Սյունիքում ՀՀ պետական սահմանը ադրբեջանցի զինծառայողների կողմից հատելուն ու մի քանի կմ առաջանալուն հետևած արձագանքներին, գրում է.
«Թուլամորթությունն ու հարմարվողականությունը մեր մեջ բույն են դրել վաճառականության տարածումով։ Մարդու զբաղմունքն է որոշում իր ապրելակերպը։ Քուրդ վաճառականության մասին լսե՞լ եք։ Չէ։ Որովհետև չկա նման բան, ըստ այդմ՝ քրդերի ապրելակերպն էլ այլ է։
Վաճառականի խնդիրը սաղի հետ լավ լինելն է, ոչ մեկի էշին «հոշ» չասելը, պետք եղավ, մի հատ էլ անարգանք կուլ տալով՝ իր ապրանքի համար ճամփա հարթելը։ Բայց ամեն ինչ ավելի տխուր է, քան կարծում եք, քանզի եթե առաջ իրոք կար հայ վաճառական դաս, ու հայերը համաշխարհային առևտրի մեջ որոշ կշիռ ունեին, ապա այսօր լավագուն դեպքում չարչիության մակարդակն է մերը։
Իսկ այսօրվա թուլամորթների ու հարմարվողականների վրա մի՛ զարմացեք, հիշե՛ք 19-20-րդ դարերի մի երգ՝
«Քոյրդ տանում են քիւրտերը,
Եղբօրդ արիւնն են խմում,
Դու անտարբեր սառն արիւնով
Հանգստութիւն ես փնտռում։
Ամօ՛թ քեզի, հազա՛ր ամօթ,
Որ զէնք չունես քո ձեռքին,
Մինչ քո եղբօր կռուի դաշտում
Տապալում է թշնամին»»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ է գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց
- Մատենադարանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին. Վահան Իշխանյան
- Արտակ Զաքարյան. Փորձեք մի փոքրիկ ջոկով հատել մեր բարեկամ Վրաստանի սահմանը, տեսեք ի՞նչ կկատարվի
- Էդգար Էլբակյան. Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայի մարմնավորումն են
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան