ԿԲ. Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 134.4 մլն դոլար
ԿԲ-ն հրապարակել է մայիսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 134,446,512 ԱՄՆ դոլար 521,29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 118,791,319 ԱՄՆ դոլար 523,68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,867,233 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 523,40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,491,991 եվրո 629,13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,057,364 եվրո 637,76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,610,003,179 ՌԴ ռուբլի 7.02
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 972,345,114 ՌԴ ռուբլի 7.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Բանկերի կողմից իրականացվել է 2.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք