Կարինե Պետրոսյան. ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ գործունեությունս շարունակել «Հայրենիք»-ի շարքերում
Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի արդին նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կշարունակի իր գործունեությունը Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում։
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես և հայտնել էի նախօրեին, հրաժարականի դիմում էի ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից՝ խոստանալով կիսատ չթողնել սկսածս պայքարը։
Գիտակցելով միայնակ պայքարի անարդյունավետությունը, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, դատական իշխանության անկախությունը վտանգող գործընթացների առկայությունը՝ այսուհետ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ գործունեությունս շարունակել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ապագայի համար մտահոգ «Հայրենիք» կուսակցության շարքերում՝ հանուն մեր ժողովրդի բարօրության»։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Արթուր Վանեցյանը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել
- Պատիվ ունեմ հայտնելու` այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների. Թեհմինա Վարդանյան
- Դատավոր Պետրոսյան. Հրաժարականի դիմում եմ ներկայացրել, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք «հետապնդումներից»