Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը, Հյուսիսային պողոտայում երևի «լա՞նչ» է անում․ Նաիրա Զոհրաբյան
Երբ հանձնվում էր Արցախը բազմաթիվ մեր հայրենակիցներ ասում էին լավ , Արցախը հանձնեցիք հասկացանք, բա Սյունիքն ինչի՞ եք հանձնում։ Այս մասին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այ որ Արցախը հանձնեցին հասկացաք,սիրելի հայրենակիցներ, դրա համար էլ հիմա Սյունիքում ունենք այս իրավիճակը։ Մի քանի օր է խախտվել է ՀՀ սուվերեն, ինքնիշխան տարածքը։ Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է, համայնքապետը քիչ առաջ փոխանցեց տեղեկատվությունը։ Խոսել եմ նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ իրավիճակը լարված է»,- ասաց Զոհրաբյանն ու հարց բարձրացրեց․ «Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը։ Ես հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում երևի «լանչ» է անում։ Երևի ժամանակ չունի այստեղ լինելու և պատասխանելու շատ կարևոր հարցերին։ Վարչապետն օրեր առաջ հայտարարում էր, որ առաջնագծում կահավորման հետ կապված որևիցե խնդիր չունենք։Առաջնագիծն իդեալական կահավորված է։ Որտե՞ղ էր բանակը, մեր զինուժը, որ ադրբեջանական զինուժի 250 ներկայացուցիչ հատել է ՀՀ պետական սահմանը, հատել են առանց կրակոցի, հատել են ճեմելով։ 50 միավոր զինտեխնիկա տեղադրելով վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը , որի ջրային ռեսուրսից օգտվում են Գորիսն ու ևս ինը հարակից բնակավայրեր։ Այս պահին Սիսիանն ու Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանառության տակ։ Որտե՞ղ է եղել մեր զինուժը, երբ հովիվն է իրազեկել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչը հատել են մեր պետական սահմանը»։
Նաիրա Զոհրաբյանը նաև շեշտեց՝ Սյունիքում պատերազմից «հինգ րոպե ենք պակաս», սակայն չկան պատասխանատու օղակներից՝ ՊՆ-ից , ԱԱԾ-ից ներկայացուցիչներ, որպեսզի պատասխանեն մեր հարցերին։
Պատգամավորը նաև բարձրաձայնեց հետևայլ հարցը՝ «Ինչո՞ւ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները՝ որպես դիվերսանտներ»։
Զոհրաբյանը նաև մեջբերեց Բայրամովի խոսքերը առ այն, որ ամեն ինչ ընթանում է նոյեմբերի 10-ի համաձագնագրի համաձայն։
«Այդ համաձանագրով արդյոք մտնում է ոտնձգությունը ՀՀ սուվերեն տարածքի վրա, այդ ինչ քարտեղ է , որ նրանք գրկած ձևում են ՀՀ պետական սահմանը և առ այս պահը նրանց զինուժի թիվը մեծանում է»,-ասաց Զոհրաբյանն ու ընդգծեց, որ վիճակն իսկապես օրհասական է։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հայտարարում է ՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով
- Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին