Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
Կառավարությունից հայտնում են, որ վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք. Մարուքյան
- Հայաստանը պաշտոնապես դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին. «ՏԱՍՍ»
- Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում ՀԱՊԿ-ին դիմելու մասին
- Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
- Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ