Ուկրաինական ուղիղ եթերում իշխանական պատգամավորը ծեծի է ենթարկվել
Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Բարնան մայիսի 13-ին հեռուստաշոուի ժամանակ ծեծի է ենթարկել «Ժողովրդի ծառա» խմբակցության գործող պատգամավոր Դմիտրի Սոլոմչուկին՝ Ուկրաինայում հողային շուկայի գործարկման շուրջ վեճի պատճառով: Այս մասին գրում է Իզվեստիան։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Правда тут» հեռուստաընկերության «Քաղաքականություն առանց կանոնների» հաղորդաշարի եթերում:
Երկխոսության ընթացքում Բարնան վեր է կացել տեղից, Սոլոմչուկին գցել աթոռի վրա և բռունցքով մի քանի անգամ հարվածել նրան: Կռիվը դադարեցվել է հեռուստահաղորդավարների միջամտության շնորհիվ: Ծեծկռտուքի արդյունքում «Ժողովրդի ծառայի» դեմքին հեմատոմա է առաջացել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու