Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել Պորտուգալիայի Պորտու քաղաք: Ermenihaber-ի հաղորդմամբ, հայտնել է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 29–ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, որը հյուրընկալում է 52.200 հանդիսական։ Խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ։
ՈւԵՖԱ–ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելը հիմնավորել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող տեմպերով ու համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացումով։
Ստամբուլն արդեն երկրորդ տարին անընդմեջ զրկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները