Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով:
«Ռուսական կողմը վերահաստատեց ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի ու Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպատամենտ. Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան