Սասուն Միքայելյանը չի հասկացել,թե ինչու են հավաքվել ԱԺ-ում
«Ճիշտն ասած՝ ես չհասկացա, թե ինչու ենք հավքվել այստեղ։ Տեքստից չհասկացա։ Հասկացա, որ կարանք դիմենք միջազգային հանրությանը, որ նման ոտնձգություն է լինում ՀՀ-ում»,- այս մասին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա պատասխանեց գործընկերներին, որոնք, ըստ նրա, «կուրծք են ծեծում»,թե դիմենք ԱՄՆ,Ռուսաստան, Եվրոպա. «Պատերազմի ժամանակ երեք անգամ հրադադար հայտարարվեց և այդ պետությունները թե Եվրոպան, թե ԱՄՆ, թե արևմուտքը , թե Ռուսաստանը, չկանգնեցրին այդ պատերազմը։ Եթե նրանից որևէ մեկը կանգնեցներ պատերազմը, ապա պատերազմը կկանգներ։ Սա մեծ հարց է, որը եկել է երկար ժամանակ։Այստեղ կեսը եվրոպամետ է, կեսը ռուսամետ, ես հայամետ եմ, զինվոր եմ, սովորական գյուղացի տղա եմ, չգովամ ինձ ՝ գիտեք։ Ես չգիտեմ ով է ճիշտ, ով սխալ, ռուսի ասած՝ « պոսլե ռազբիրյոմ», հիմա եկեք այս արհավիրքի դեմն առնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը, Հյուսիսային պողոտայում երևի «լա՞նչ» է անում․ Նաիրա Զոհրաբյան
- ԱԺ-ն հայտարարում է ՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով
- Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը