Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց դատավոր Միսակյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները այդ միջնորդությունը ներկայացրել էին երեկ դատական նիստի ժամանակ:
Սերժ Սարգսյանի պաշտպանները մեկ այլ միջնորդություն էլ էին ներկայացրել՝ գործով ամբողջական նյութերը պաշտպանության կողմին տրամադրելու վերաբերյալ: Դատավորն ասաց, որ դատարանը որոշել է դրա լուծումը հետաձգել մինչև ապացույցների հետազոտման, վկաների հարցաքննության փուլը. «Դատարանը եզրահանգել է, որ միջնորդության մեջ նշված փաստաթղթերը պահանջելու անհրաժեշտությունը դատարանը կարող է գնահատման ենթարկել սույն քրեական գործով ապացույցները հետազոտելուց, վկաներին հարցաքննելուց հետո»:
Այս գործով մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը նույնպես միջնորդել էր Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։ Այս միջնորդությունը ևս մերժվեց:
Հաջորդ դատական նիստը կայանալու է հունիսի 3-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ էլ՝ ալե հոպ, վկան նախկին ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս. Ամրամ Մակինյան
- Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան