Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ քիչ առաջ Սյունիքից լուր է ստացել, որ ադրբեջանցի զինվորները չեն սահմանափակվել Սև լճի տարածքով, այլ հասել են Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը։
Տեղեկությունը ճշտելու համար լրատվամիջոցը կապվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ այժմ Ակներ գյուղի մատույցներում են, նա հաստատեց մեր տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները մի քանի վայրով առաջ են եկել մի որոշ մասում հետ գնացել, բայց հիմնականում կանգնած են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան