Վաղարշակ Հարությունյան. Թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական բանակի վերահսկողության տակ
Մայիսի 14-ին կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։
Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։
Վ. Հարությունյանը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։
Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Անտեր ժողովրդին գցել են գելերի առաջ, մենք մատնված են կործանման. Վերիշենում անհանգիստ են
- Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը
- Արա Այվազյանը Ստանիսլավ Զասին տեղեկացրել է Փաշինյանի անունից Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ խորհրդի անդամներին ուղարկված նամակների մասին
- Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
- Պեսկով. Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան