Անտեր ժողովրդին գցել են գելերի առաջ, մենք մատնված են կործանման. Վերիշենում անհանգիստ են
Zangezur.tv-ի նկարահանող խումբը հարցումներ է իրականացրել Սյունիք մարզի Վերիշեն համայնքում։ Բնակիչներն անհանգիստ են, ասում են, որ սպասում են կառավարության գործուն քայլերին։ Դրանք, սակայն, ուշանում են։
«Ամեն դեպքում խուճապը կա, բայց մեզանից կախված ոչինչ չկա: Ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի: Ահ ու սարսափի մեջ ապրում ենք:
Պոստեր դնեին: Դատարակ են տեսել, առաջ են եկել: Ժողովուրդն անուշադրության է մատնված, ով ինչ ուզում, անում է»,- նշեց Վերիշենի բնակիչներից մեկը:
Նրանք չեն բացառում, որ հնարավոր է փոխհրաձգություն լինի, նաև դիտավորություն են տեսնում այս ամենում:
«Անտեր ժողովրդին գցել են գելերի առաջ: Մենք մատնված են կործանման: Ափսոս այս ժողովուրդը»,- նշեց վերիշենցին:
Բնակիչներից մեկն ասաց, որ այս վիճակից դուրս գալու ելքը տեսնում է իսկական հայրենասեր իշխանության գալով, իսկ պատերազմում պարտված, սեփական ժողովրդի վրա թքած իշխանությունը, եթե մնաց, ավելի վատ բաներ, իհարկե, կկատարվեն:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան
- ԱՄՆ պետդեպ ադրբեջանական զեկույցը առկա «իրավիճակի» մասին
- «Ռազմինֆո». Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ
- Էդգար Էլբակյան. Այսօրվա թուլամորթներիվրա մի՛ զարմացեք, հիշե՛ք 19-20-րդ դարերի մի երգ
- Արա Այվազյանը Ստանիսլավ Զասին տեղեկացրել է Փաշինյանի անունից Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ խորհրդի անդամներին ուղարկված նամակների մասին
- «Ստացվում է՝ թշնամին 6 կիլոմետրից ավելի է եկել»
- Մատենադարանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին. Վահան Իշխանյան
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան