Նիկոլ Փաշինյանը բանակից թալանեց այն, ինչ կարող էր թալանել. Վոլոդյա Ավետիսյան
«Դուք սպասում եք, որ դավաճան Նիկոլն իր հետույքը պահող ոստիկաններին պիտի տանի Սյունիք, պիտի սահման պահի՞։ Նա թքած ունի սյունեցու վրա, վարդենիսցու վրա»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց պահեստազորի սպա, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Ազատամարտիկի խոսքով, Հայաստանն այսօր ո՛չ կանոնավոր բանակ ունի, ո՛չ էլ իշխանություն, որ կարողանա պաշտպանել իր սահմանը, որ կարողանա որոշում ընդունել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու։
«Մենք չունենք ազգային իշխանություն, որը կպաշտպանի ՀՀ շահերը։ Մենք ունենք թուրքի փողերով ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը։ Դուք գիտե՞ք՝ ինչ ստրատեգիական նշանակություն ունի մեզ համար Իշխանասարը։ Սիսիանի զանգերից մինչև Լիսագոր ու Կապան այդ բարձունքից անմիջապես ափի մեջ է։ Բոլոր ստրատեգիական ճանապարհները վերահսկվում են այդ բարձունքից, հսկայական ջրային ռեսուրսներ կան այնտեղ»,- նշեց նա։
Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի, Ալիևը նպատակ ունի Սև լճի ջուրը Մուղանի դաշտավայր տանելու։ Բացի դրանից, նա նշեց, որ Իշխանասարը վերցնելուց հետո հակառակորդի կողմից ամբողջապես վերահսկվելու են հայկական կողմի ռազմական տեղափոխումներն ու շարժը, տասնյակ գյուղեր, Տաթև տանող ճանապարհը։
«Ասեմ ավելին, այսօր փակվում է նաև դեպի Խոզնավար (Գորիսիի տարածաշրջան, խմբ. ) տանող ճանապարհը։ Այսօր թուրքերը նաև Վերինշենից Խնածախ տանող ճանապարհն են փակել։ Եթե այդ իմքայլական տականք թուրքերը հայտարարում են, թե մենք ինֆորմացիա ենք տալիս թուրքին, ա՛յ վիժվածքներ, այդ բլրի գագաթից ամբողջ ինֆորմացիան իրենցն է արդեն։ Այդ բլրից թուրքը կարող է տեսնել՝ որտեղ դիրք ունես, ինչ ունես ընդհանրապես։ Ու ասեմ՝ Մեղրիից մինչև Վարդենիս մենք անպաշտպան ենք, մենք չունենք զինվորներ, չունենք մարտական դիրքեր։ Դա հատուկ է արվում»,- կարծիք հայտնեց նա։
Վոլոդյա Հովհաննիսյանի դիտարկմամբ, պատերազմի ընթացքում հայկական կողմի կորուստները 5 միլիարդ դոլարի են հասել։
«Մեր դիրքերը կահավորված են եղել գերժամանակակից բոլոր սարքավորումներով, անգամ՝ արևային էներգիայի ինքնուրույն ստացման կայաններ են եղել, գիշերային հսկողության սարքեր են եղել, բլինդաժներ, նահանջի ուղիներ, որոնք չեն օգտագործվել։ Երբ մենք գնացինք, 54 հոգով էինք պաշտպանական դիրքերից մեկում, վերջում մնացել էինք 10 հոգով, ոչ ոք չէր գալիս մեզ համալրելու...։ Մենք ունեցել ենք հզոր բանակ, և Նիկոլ Փաշինյանը բանակից թալանեց այն, ինչ կարող էր թալանել, 4 հատ «ՍՈւ» առավ, և ՀՕՊ միջոցներ չգնեց, օդը դիտավորությամբ բացեց, թուրքին հնարավորություն տվեց ոչնչացնել մեր ռազմատեխնիկան»,- ներկայացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
- Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան