Փաշինյանի աշխատակազմը թաքցրել է Մակրոնի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով հարցը լուծելու ցանկությունը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունն էականորեն տարբերվում է այն տեղեկատվությունից, որ հրապարակել է Ֆրանսիայի նախագահականը։
Մասնավորապես Փաշինյանի աշխատակազմը թաքցրել է Մակրոնի՝ տարածաշրջանում առկա լարվածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծելու վերաբերյալ Ֆրանսիայի ցանկությունը։
Վարչապետի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.
«Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:
Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին