Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում
«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»ին ընդառաջ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում մայիսի 15-ին ժամը 19:00-ին կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։ Ցուցահանդեսին 59 (85 թերթ) աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։
Նախագիծն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները